Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հելեն Ֆեյզին նշել է` տպավորված է այն հանձնառությամբ, որ ունեն Հայաստանի պաշտոնյաները բարեփոխումների օրակարգի իրականացմանը

Սեպտեմբեր 11,2020 15:55

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին:

Նախարարը ողջունել է դիվանագետին և նշել․ «Շատ բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որ վերջին տարիների ընթացքում Միացյալ Թագավորության կառավարությունը ցուցաբերել է մեր կառավարության տնտեսական քաղաքականության նպատակների իրականացմանը։ Մենք շատ հետաքրքիր ծրագրեր ենք իրականացրել Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից աջակցվող ուղղություններով։ Դրանք հատկապես վերաբերում են բիզնես միջավայրի բարելավման և կորպորատիվ կառավարման հարցերին»։ Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ունեն արդեն 23 տարուց ավելի գործող Ներդրումների պաշտպանության և խրախուսման համաձայնագիր։ Նրա խոսքով, այնուամենայնիվ, բավականաչափ չեն օգտագործվել առկա հնարավությունները, և այս առումով համատեղ զգալի աշխատանք կա անելու։

Տնտեսական համագործակցության ուղղություններից Տիգրան Խաչատրյանն առանձնացրել է արտադրողականության և մրցունակության բարձրացումը՝ նշելով, որ ՄԹ-ի կողմից առաջարկվող ձևաչափերը՝ նպաստելու առաջատար տեխնոլոգիաների օգտագործմանը արտադրություններում, կարող են խիստ օգտակար լինել։ Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության հակաճգնաժամային որոշ միջոցառումների հիմքում հենց տեխնոլոգիական արդիականացումն է և հասանելիությունը ֆինանսներին։

«Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու և Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև առևտրային կապերը հաստատելու տեսանկյունից Էկոնոմիկայի նախարարությունը մեզ համար շատ կարևոր գործընկեր է։ Երկխոսությունն էլ ավելի է կարևորվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու և հետագա տնտեսական առաջընթացն ապահովելու համատեքստում, և մենք համագործակցության նոր հնարավորություններ ենք փնտրում», – իր խոսքում նշել է Հելեն Ֆեյզին:

Նա ևս արդյունավետ է գնահատել Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերն՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը՝ առաջարկելով հետագայում օրակարգում ներառել նաև «կանաչ» տնտեսության և կլիմայի փոփոխության հարցերը։ Հելեն Ֆեյզին նշել է, որ տպավորված է այն հանձնառությամբ, որ ունեն Հայաստանի պաշտոնյաները բարեփոխումների օրակարգի իրականացմանը։

Նախարարը նշել է, որ լիահույս է, որ կառավարության կողմից ձեռնարկվող բարեփոխումները, որոնք վերաբերում են իրական բիզնես միջավայրի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նպաստեն ներդրումների դեպի Հայաստան գալուն և տնտեսական կապերի ընդլայնմանը։

Կողմերն, անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման հարցերին, նշել են, որ հետագա համագործակցությունը պետք է ուղղված լինի Հայաստանում առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և գյուղատնտեսության թվայնացմանը։ Դեսպանի խոսքով՝ այս ուղղությամբ ևս առևտրային հարաբերությունները զարգացնելու ներուժ կա։

Առևտրային կապերի զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակի մեջ տարվող աշխատանքները՝ ընգծելով այս ոլորտում ՄԹ հաջող փորձը։

Նախարարը և ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարը վերահաստատել են նպատակային և արդյունավետ փոխգործակցության պատրաստակաությունը և պայմանավորվել հետագա աշխատանքների շուրջ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930