Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. իշխանությունը հատուկ նախապաշարմունք ունի ՌԴ-ի հետ հարաբերություններում, թե՞ ՌԴ կողմից ինչ-ինչ հարցերում արդեն հասցրել է ասիմետրիկ իրավահավասարության ազդանշաններ ստանալ

Սեպտեմբեր 11,2020 14:21

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՔՍ ՈՒՆԻ՞ ՌԴ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ

/մաս 4-րդ/

Շարունակելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ դիտարկումները ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովման ռազմավարական ձևակերպումներին:

Մասնավորապես`

1.«Արտաքին առավել նպաստավոր միջավայրի ձևավորում» բաժնում արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրականացման սկզբունքները լիարժեք չեն արտահայտում արդյունավետ արտաքին քաղաքականության մեթոդաբանությունը (կետ 4.2): Հատկապես բացակայում է շահերի համադրման և որևէ տիպի հակասությունների վրա արտաքին քաղաքականության վարման սկզբունքի բացակայությունը: Այն միշտ անկյունաքարային սկզբունք է եղել ՀՀ արտաքին քաղաքականության համար և բազմիցս ապացուցել է իր արդարացիությունը:

2.Տարօրինակ է այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ձևակերպումներում հատուկ ընդգծվում է միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու և իրավահավասարության սկզբունքի կարևորությունը (կետ 4.7), ինչը չի արվում այլ պետությունների հետ համագործակցության մասին ձևակերպումներում: Ի՞նչ է սա նշանակում, իշխանությունը հատուկ նախապաշարմունք ունի ՌԴ-ի հետ հարաբերություններում, թե՞ ՌԴ կողմից ինչ-ինչ հարցերում արդեն հասցրել է ասիմետրիկ իրավահավասարության ազդանշաններ ստանալ:

3.Հաշվի առնելով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգերն ու առաջնահերթությունները, խիստ էական կլիներ Ֆրանսիայի, Իրանի և Վրաստանի հետ համագործակցության առանքային խնդիրները ձևակերպել և բացել առանձին կետերով ( կետ 4.9; 4.10): Փոխարենը՝ ռազմավարության տեքստում տեղ են գտել անհարկի կրկնվող և անէական նշանակությամբ տարբեր ձևակերպումներ: Իսկ 4.13 կետում ճիշտ կլինի դուրս հանել «նաև» շաղկապը:

4.«Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում» բաժնում չի երևում ՀՀ ՊՆ վերջերս որդեգրած` ըստ անհրաժեշտության նախահարձակ լինելու, և նոր ագրեսիաների պարագայում հարձակողական գործողությունների կիրառման հավանականության մասին որևէ միտք: Այն, ի դեպ, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ագրեսիվ ռազմաքաղաքական փոփոխությունների ֆոնի վրա` լրիվությամբ ընկալվում է որպես զսպման հանգամանքներից մեկը:

5.Ինչպես ողջ փաստաթղթում, այնպես էլ «Արցախի անվտանգության ապահովում» բաժնում չի կիրառվում «Արցախի Հանրապետություն» տերմինը` փոխարենը նշելով «Արցախ» անվանումը: Նույնիսկ 4.29 կետում չի նշվում, որ 1994թ. հրադադարը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից: Բացի այդ, ռազմավարության տեքստում մի քանի անգամ կրկնվում է «Արցախի» կարգավիճակ և «Արցախի անվտանգություն» բառակապակցությունները, որոնք որևէ կետում սահմանված չեն, թե Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ է հասկանում այդ ձևակերպումների տակ: Սա լայն անորոշություն է, որտեղ կոնկրետացված չէ հակամարտության բուն նպատակը, ինչն օրինակ հստակ սահմանված էր նախորդ` 2007թ. Ռազմավարության տեքստում. «Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»:

7.Ազգային անվտանգության ռազմավարությունը միշտ էլ կարելի է վերանայել և լրացումներ իրականացնել: Ուստի տեղին կլինի, հատկապես Տավուշի սահմանամերձ որոշ դիրքերում Ադրբեջանի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների մատնանշմամբ ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության ռազմավարական հարց համարել նաև սահմանագծի ողջ երկայնքով վստահության մեխանիզմների ներդրման և հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը: Այն որպես լրացում կարելի է ձևակերպել 4.24 կետի շարունակության մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930