«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ողբերգություն էին ոչ միայն ամերիկացի ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար։
Հայ ժողովուրդը, ինչպես աշխարհի առաջադեմ հանրությունը, նույնպես դատապարտում է ահաբեկչությունը և վստահ է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և կարող է հաղթահարվել ու կանխվել միայն համատեղ ջանքերի միջոցով, ուստի այդ հարցում համագործակցությունն ԱՄՆ-ի հետ շատ կարևոր է։ Հայաստանը շարունակելու է օգտագործել գոյություն ունեցող միջազգային տարբեր մեխանիզմներն ու հարթակները՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։
Հայ-ամերիկյան բարեկամական խմբի անունից մեր զորակցությունն ենք հայտնում ամերիկացի ժողովրդին և մեր գործընկերներին»։
Կարդացեք նաև