Կանանց թենիսի լեգենդ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը Նյու-Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի կիսաեզրափակչում ցավալի պարտություն է կրել բելառուսցի Վիկտորիա Ազարենկոյից՝ 6:1, 3:6, 3:6:
Վճռորոշ երրորդ սեթում Սերենան վնասել է ոտնաթաթը: Հրավիրված ֆիզիոթերապեւտը տեղում տեյպավորել է նրա ոտքը, ինչից հետո Ուիլյամսը վերսկսել է պայքարը, սակայն ի վիճակի չի եղել խաղալ լրիվ ուժով եւ պարտվել է:
Եզրափակչում Վիկտորիա Ազարենկոն խաղալու է Ճապոնիայի ներկայացուցիչ Նաոկի Օսակայի հետ, որն էլ առավելության է հասել մեկ այլ ամերիկուհու՝ Ջենիֆեր Բրեյդիի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ