Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետությունը չպետք է անտարբեր գտնվի: Նամակ եմ հղել ՌԴ Պետդումայի իմ գործընկերոջը՝ խնդրելով աջակցել այս խնդրի լուծմանը». Միքայել Մելքումյան

Սեպտեմբեր 11,2020 13:38

Ամիսներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունում ապրող և աշխատող Հայաստանի Հանրապետության  մի քանի հազար քաղաքացիներ փաստորեն չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն և միանալ իրենց ընտանիքներին և հարազատներին՝ հայտնվելով անելանելի իրավիճակում:

Պետությունը չպետք է անտարբեր գտնվի և անտեսի այս խնդրի հրատապ լուծումը:

Այսօր առավոտյան ես նամակ եմ հղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի իմ գործընկերոջը՝ ԱՊՀ  գործերով,  եվրասիական  ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լ. Ի. Կալաշնիկովին՝ խնդրելով աջակցել այս խնդրի լուծմանը՝ հրատապ կարգով դիմելով Ռուսաստանի Դաշնության կառավարությանը:

Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն համապատասխան լուծումներ, և մեր հայրենակիցները կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն:

Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930