Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը կիսատ թողեց Ստամբուլի International մրցաշարը:
Երկրորդ շրջանում շվեդ Ռեբեկա Պատերսոնի հետ հանդիպման 32-րդ րոպեին, երբ հաշիվը առաջին սեթում 2:3 էր, Գասպարյանը հրաժարվեց պայքարը շարունակելուց: Կոնկրետ ինչի համար՝ լրատվամիջոցները չեն նշում, սակայն ամենայն հավանականությամբ պատճառը ոտքի հին վնասվածքն է եղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ