Լրահոս
Օրվա լրահոսը

Մա­րու­թյա­նի պաշ­տո­նա­վա­րու­մից 2 տա­րի անց կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ տրանս­պոր­տա­յին բա­րե­փո­խում­նե­րը ձա­խող­ված են. Դավիթ Խաժակյան. «Իրատես»

Սեպտեմբեր 11,2020 12:07

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է Երևա­նի ա­վա­գա­նու «Լույս» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար ԴԱՎԻԹ ԽԱ­ԺԱ­ԿՅԱ­ՆԸ։

Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը հայ­տա­րա­րում է նոր «Գա­զել­ներ» ձեռք բե­րե­լու մա­սին: Փաս­տո­րեն, հու­սա­հա­տու­թյան գա­զել­նե­րը շա­րու­նա­կե­լու են հու­սա­հա­տեց­նել մեզ, իսկ ու՞ր մնաց դեռևս նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից բրի­տա­նա­կան ըն­կե­րու­թյա­նը պատ­վիր­ված տրանս­պոր­տա­յին ցան­ցի նա­խա­գի­ծը: Նո­րե­րը չկա­րո­ղա­ցա՞ն կյան­քի կո­չել այն:

-Ցա­վոք, Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նի պաշ­տո­նա­վա­րու­մից եր­կու տա­րի անց կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ տրանս­պոր­տա­յին բա­րե­փո­խում­նե­րը ձա­խող­ված են, և հար­կա­տու­նե­րի հաշ­վին նոր «Գա­զել­նե­րի» ձեռք­բե­րու­մը դրա վառ վկա­յու­թյունն է։ Ա­յո՛, փաս­տա­ցի այդ ցան­ցի նա­խա­գի­ծը դր­վել է մի կողմ, քա­նի որ դրա ի­րա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ ոչ միայն քայ­լեր չար­վե­ցին, այլև նոր միկ­րոավ­տո­բուս­նե­րի ձեռք­բե­րու­մը խա­թա­րեց դրա կի­րար­կու­մը այն պարզ պատ­ճա­ռով, որ նոր ցան­ցը բա­ցա­ռում է միկ­րոավ­տո­բուս­նե­րի առ­կա­յու­թյու­նը։ Եր­կու տա­րի շա­րու­նակ մեզ ցու­ցադ­րում էին քա­ղա­քա­կիրթ ավ­տո­բուս­ներ, ա­սում, որ եր­կու­սից չորս տար­վա ըն­թաց­քում դրանք կներ­դր­վեն, իսկ երբ եր­կու տա­րին բո­լո­րեց, ո­րո­շե­ցին գո­նե մի բան ցույց տա­լու հա­մար գնել նոր «Գա­զել­ներ»։ Հա­մայն­քա­յին մի­ջոց­նե­րով միկ­րոավ­տո­բուս­նե­րի ձեռք­բե­րու­մը շատ վատ պրակ­տի­կա է, քա­նի որ դրանք մշ­տա­պես ձեռք են բեր­վել մաս­նա­վոր գծա­տե­րե­րի կող­մից, որ­պես ներդ­րում ի­րենց բիզ­նե­սի մեջ։ Պատ­կե­րաց­րեք՝ ի­րա­վի­ճա­կը որ­քան վատ է, որ ան­գամ գծա­տե­րե­րը հրա­ժար­վում են նոր շար­ժա­կազմ ձեռք բե­րե­լուց, իսկ քա­ղա­քա­պե­տա­րա­նը, չկա­րո­ղա­նա­լով նոր ցան­ցը ներդ­նել, գու­մար­նե­րը վատ­նում է նոր միկ­րոավ­տո­բուս­նե­րի վրա։
Հի­մա էլ ա­սում են, թե այդ «Գա­զել­նե­րը» տար­բեր­վում են նա­խորդ­նե­րից, ա­վե­լի գե­ղե­ցիկ են: Ըստ էու­թյան, խո­սում ենք նույն միկ­րոավ­տո­բուս­նե­րի մա­սին, ո­րոնք ու­նեն 17 նս­տա­տեղ և կանգ­նե­լու նույն­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն, ինչ­պի­սին մեր եր­թու­ղի­նե­րում առ­կա այն «Գա­զել­նե­րը», ո­րոնց ա­ռաս­տա­ղը փոքր-ինչ բարձր է։ Մնա­ցյալ բո­լոր ա­ռում­նե­րով մի քա­նի տա­րի անց այդ միկ­րոավ­տո­բուս­նե­րը դառ­նա­լու են նույն­պի­սի «հու­սա­հա­տու­թյան գա­զել­ներ», ո­րոն­ցից խոս­տա­ցել էին ձեր­բա­զատ­վել այս իշ­խա­նու­թյուն­նե­րը։

Ար­թուր Մես­չյա­նի հրա­ժա­րա­կա­նի մա­սին այդ­պես էլ ոչ ոք որևէ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն չներ­կա­յաց­րեց: Ըստ Ձեզ՝ իշ­խա­նու­թյունն ին­չու՞ զո­հեց նրան, կամ ար­դյո՞ք զո­հեց:

-Իմ ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ Մես­չյա­նը հրա­ժար­վեց շա­րու­նա­կե­լուց իր աշ­խա­տան­քը Մա­րու­թյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ և դուրս ե­կավ։ Պար­զա­պես դրա մա­սին շտա­պեց հայտ­նել ին­քը՝ Մա­րու­թյա­նը, որ­պես­զի հա­վե­լյալ հար­ցեր չա­ռա­ջա­նան։ Միան­շա­նակ է, որ Մես­չյա­նի դուրս գա­լը լուրջ հար­ված էր այս իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շին, քա­նի որ նրա խոս­քը մարդ­կանց հա­մար շատ ա­վե­լի ար­ժա­նա­հա­վատ էր, քան որևէ այլ պաշ­տո­նյա­յի հա­վաս­տիա­ցում­նե­րը։ Ցա­վոք, Մես­չյա­նը որևէ հիմ­նա­րար ժա­ռան­գու­թյուն չթո­ղեց քա­ղա­քա­պե­տա­րա­նում, որ գո­նե կա­րո­ղա­նա­յինք ա­սել, որ քա­ղա­քա­շի­նու­թյու­նը դր­վել է ռել­սե­րի վրա, և օ­րի­նակ, շին­թույ­լտ­վու­թյուն­նե­րը բա­ցա­ռա­պես ող­ջամ­տու­թյան շր­ջա­նակ­նե­րում են տր­վում: Ա­ռայ­սօր շին­թույ­լտ­վու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ բազ­մա­թիվ բո­ղոք­ներ եմ ստա­նում, ո­րոնք տր­վել են Մես­չյա­նի օ­րոք և պա­տու­հաս են դար­ձել քա­ղա­քա­ցի­նե­րի գլ­խին։ Ըստ էու­թյան, Մա­րու­թյա­նը մս­խեց թե՛ իր, թե՛ Մես­չյա­նի հե­ղի­նա­կու­թյու­նը:
Հույս ու­նեմ, որ մի օր Մես­չյանն ին­քը կբարձ­րա­ձայ­նի այն պատ­ճառ­նե­րը, ո­րոնք հան­գեց­րին իր հրա­ժա­րա­կա­նին։ Դա, կար­ծում եմ, ազ­նիվ քայլ կլի­նի երևան­ցի­նե­րի նկատ­մամբ։

Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930