Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղյակ ենք, թե Հայաստանում ինչ է կատարվում, շատերն ուզում են վերադառնալ Ռուսաստան, բայց սա միջկառավարական օրակարգի հարց է». Լուսիկ Ղուկասյան. «Ժամանակ»

Սեպտեմբեր 11,2020 11:53

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը:

– Այս օրերին Ռուսաստանում ապրող, սակայն այս պահին ՀՀ-ում գտնվող շատ հայեր կորոնավիրուսով պայմանավորված չեն կարողանում հասնել Ռուսաստան: Այս խնդրով աշխատանքներ իրականացվո՞ւմ են ՌԴ իշխանությունների հետ:

– Որպեսզի սահմանները բացվեն այս կամ այն երկրի քաղաքացիների համար, այդ որոշումը ընդունում է ոչ թե Հայերի միությունը, կամ այլ հասարակական կազմակերպություն, այլ կառավարությունները: Մենք մեր կողմից աջակցում ենք՝ ինչքան կարող ենք: Հաճախ մեզ դիմում են անհատներ, երբ կա ինչ-որ արտառոց դեպք, ասենք՝ մարդ է մահացել, կամ հիվանդ է, ասենք՝ ՀՀ քաղաքացի է և Ռուսաստանում բուժման կարիք ունի, բոլոր պայմանագրերը կնքված են և պետք է գա, այդ դեպքերում մենք փորձում ենք միջամտել: Կամ, ասենք, այստեղ ՀՀ քաղաքացի կար, որ վիրավորվել էր հայ-ադրբեջանական բախումների ընթացքում, որը Հայաստան գնալու խնդիր ուներ: Մենք այդ հարցը կարողացանք լուծել: Բայց ընդհանուր առմամբ, խնդիրը լուծողը մենք չենք: Մենք գիտենք, որ այդ խնդիրը կա, տեղյակ ենք, թե Հայաստանում ինչ է կատարվում, շատերն ուզում են վերադառնալ Ռուսաստան, բայց սա միջկառավարական օրակարգի հարց է: Այդ հարցով պետք է դիմել երկու երկրների իշխանություններին:

– Այսինքն՝ սա ավելի շատ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների լուծելիք խնդի՞րն է:

– Այո, և որ երկրի հետ էլ լինի խնդիրը, նման հարցերը լուծվում են միայն իշխանությունների, կառավարությունների մակարդակով: Այդ հարցով կարող եք դիմել թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ դեսպանություններին, որպեսզի ավելի կոնկրետ պատասխաններ կարողանաք ստանալ: Այս խնդրի լուծումը մեր լիազորություններից դուրս է, չնայած՝ մենք էլ ենք շատ շահագրգռված, որ սահմանները բացվեն:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930