«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրուցել ենք կրթական ոլորտում ընթացող գործընթացների, մասնավորապես՝ նոր չափորոշիչների մասին, որոնք հանրային դժգոհության առիթ դարձան։
–Կրթական ծրագրում տեղ գտած ո՞ր փոփոխություններն են Ձեզ մտահոգվելու, զայրանալու առիթ տվել։
-Անհասկանալի է գրականության ցանկը. ծրագրում ներառված ավելի քան 60 հայ ժամանակակից հեղինակներն ընդգրկված են հախուռն կերպով, շեշտը դրված է ավելի շատ ոչ թե ստեղծագործությունների ասելիքի, այլ հայտնիության վրա, առանց հաշվի առնելու երեխաների տարիքային նրբությունները։ Համաշխարհային գրականության պարագայում նույնպես անհասկանալի է՝ ովքե՞ր են ներկայացված և ինչու՞։
Խնդրահարույց է նաև ծանրաբեռնվածության հարցը. պատկերացրեք՝ երկրորդ դասարանցին պետք է 11 առարկա անցնի։
Իսկ ամենամտահոգիչը զինվորական նախնական կրթության հարցն է, որ պետք է բարձր մակարդակի վրա դրվի։
–ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ակցիաներ են կազմակերպվում. ծայրահե՞ղ մոտեցում է, թե՞ նմանատիպ ընդվզման կարիք, այնուամենայնիվ, կա։
-Ես իմ կարծիքն ունեմ այս հարցում. ցանկացած մարդու համար շատ դժվար է այդ ամբողջ տիրույթը` կրթություն, սպորտ, մշակույթ, գիտություն, համակարգել։ Նախարարի հրաժարականը պահանջելը հարցի լուծում չէ։ Պետք է հետ գնալ, նախարարություններն առանձնացնել, որ մասնագետները կարողանան ղեկավարել ամեն մի տիրույթը։
Կարդացեք նաև
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: