Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Մանուկյան. Ողջամիտ չէ, որ բոլորը ամեն ինչում համաձայն լինեն: Եթե անհրաժեշտ լինի, կնախաձեռնեմ Ջուլֆալակյանի հետ հանդիպում. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 11,2020 10:51

Մանդատը վայր դնելու մասին ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունը խմբակցության պատգամավորների համար անակնկալ է եղել: Նրա հետ նույն՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկված պատգամավոր Արթուր Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ ցավ է իր համար, որ Ջուլֆալակյանը նման որոշում է կայացրել:

Ավելին՝ պատգամավորը վստահեցրեց, որ եթե անհրաժեշտ լինի՝ կխնդրի հանձնաժողովում կամ խմբակցությունում նրա մասնակցությամբ նիստ հրավիրել, խնդրել, որ հետ կանգնի մանդատը վայր դնելու քայլից. «Տարաձայնություններ բոլորս էլ ունենում ենք, բայց ես դրանց նայում եմ որպես աշխատանքային պրոցես: Անհնարին է, ո՞նց կրող ես տարաձայնություն չունենալ, նույնիսկ ամենամտերիմ մարդիկ նույն գործը անելիս ունենում են տարաձայնություն: Ես շատ եմ ցավում, որ այսպես է լուծումը գտնվել:

Ես շատ ուրախ եմ, որ կա ուրիշ կարծիք եւ այս տարաձայնությունների, փաստարկների դաշտում մենք կգտնենք լավագույն լուծումը: Ինձ համար սա ուրախալի բան է, ոգեւորող է: Իսկ մանդատը դնելը լրիվ ուրիշ բան է»:

Հարցին, թե այդ դեպքում ինչը կարող է պատգամավորին հասցնել մանդատից հրաժարվելուն՝ դերասան-պատգամավորը նկատեց. «Ողջամիտ չէ, որ բոլորը ամեն ինչում համաձայն լինեն: Իհարկե, խոսում ենք, քննարկում ենք, փաստարկում ենք, համաձայնում ենք, չենք համաձայնում այդպես էլ, բայց մանդատը դնելը շատ ծանր քայլ է: Ցավում եմ այդքան բանիմաց, գրագետ պատգամավոր կորցնելու կապակցությամբ»:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930