«Փաստ» թերթը տեղեկություններ ուներ, որ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը պատրաստվում է վերադառնալ ակտիվ լրագրության դաշտ: Ըստ մեր աղբյուրների, Եսայանը պատրաստում է նոր հեռուստանախագիծ, որը հեռարձակվելու է ընդդիմադիր կայքերից մեկով: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Մարգարիտ Եսայանին: «Այո, ունեմ նման մտադրություն՝ հեղինակային հաղորդում անել ընդդիմադիր կայքերից մեկում:
Այո, մտադիր եմ դարձ ի շրջանս յուր վերադառնալ ժուռնալիստիկա, որովհետև համոզված եմ, որ նախկին լրագրող երբեք չի լինում: Այսօր մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ կարծում եմ՝ ճիշտ, պրոֆեսիոնալ լրագրության կարիք կա, որքան էլ մենք շատ ունենք պրոֆեսիոնալ լրագրողներ, դրա կարիքը կա:
Ուզում եմ առիթն օգտագործելով ասել, որ որևէ քաղաքական կողմնապահություն չի լինելու: Լինելու է մաքուր, ազնիվ ժուռնալիստիկա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Եսայանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։