Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ տեսուչների դեմ

Սեպտեմբեր 11,2020 13:00

Օգոստոսի 3-ին Կոմիտասի պողոտայի վրա իմ կողմից վարվող մեքենան կանգնեցրել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» 0011 կողային համարով ավտոմեքենայի երկու տեսուչներ, ինձ անհիմն մեղադրելով, իբր թե իմ ավտոմեքենան հատել է հոծ գծերը, եւ հայտարարել են, որ նման խախտումի տուգանքի չափը կազմում է 20 հազար ՀՀ դրամ:

Սակայն լավության կարգով իրենք ավելի մեղմ խախտում կարձանագրեն իմ նկատմամբ, որը կազմելու է 5000 դրամ: Երբ այդ տեսուչներն ավարտեցին արձանագրություն կազմելը, ինձ առաջարկեցին ստորագրել այդ կեղծ արձանագրության ներքեւում, որից ես հրաժարվել եմ,  եւ մի քանի օր հետո իմ հասցեին փոստով ստացել եմ մեկ այլ արձանագրություն, որի խախտումի գումարի չափը կազմում էր 10 000 ՀՀ դրամ:

Այս ամենի մասին օգոստոսի 8-ին դիմում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ  Եգոր Կարապետյանին, խնդրելով, համապատասխան  միջոցառումներ ձեռնարկել այդ երկու ՃՈ տեսուչների նկատմամբ, պարզելու, թե ի՞նչ իրավունքով իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելով՝ ծառայություն են կատարում խաբեության եւ կեղծիքի միջոցով:

Սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել Եգոր Կարապետյանից:

Խնդրում եմ պարզել՝ թե ինչու է պարոն Կարապետյանը խուսափում իմ այդ դիմումի պատասխանից եւ չի արձագանքում:

Կարեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930