ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։ Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու միջոցառմանը, որը կմեկնարկի երեկոյան ժամը 10-ին և կտևի 15 րոպե։ Նախաձեռնությունն իրականացվում է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ։
Կանադայում ՀՀ դեսպանություն