«Ամերիկայի ձայն». Ռուսաստանը սկսում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ նրանց նկատմամբ, ովքեր կամովին կցանկանան ստանալ այն: Ինչպես Մոսկվայի առողջապահության վարչությունն է հայտարարել, 40 հազար մարդ պատվաստման այստեղ կենթարկվի անվճար:
«Սպուտնիկ Վ» անվանումը կրող պատվաստանյութը ներարկվում է երկու չափաբաժնով: Երկու փուլով պատվաստումներն իրականացնելու արտոնություն էր տրվել օգոստոս ամսին` Ռուսաստանին դարձնելով աշխարհի առաջին երկիրը, որը համընդհանուր պատվաստումներ է սկսում առանց փորձերի նախնական արդյունքների հրապարակման:
Ռուսաստանը հայտարարում է, թե ամեն ամիս կարող է արտադրել մինչեւ երկու միլիոն չափաբաժին պատվաստանյութ, որի արտադրությունն աստիճանանբար կհասնի ամսական վեց միլիոնի:
Սակայն աշխարհի գիտնականների համար այս պատվաստանյութը մտահոգիչ հանգամանք է այն առումով, որ շրջանառության մեջ է դրվում առանց փորձարկումների երրորդ փուլն ավարտելու: Երրորդ փուլի ժամանակ է, որ պատվաստանյութը փորձարկում են հազարավոր կամավորների վրա:
Կարդացեք նաև
Քսանվեց գիտնականներ, որոնք հիմնականում ներկայացնում են Իտալիան, բաց նամակ են հրապարակել, որը հարցականի տակ է դնում ստացված արդյունքի տվյալները: Փորձարկումների վաղ շրջանի մասին Գամալայայի հաստատության կողմից հրապարակված տվյալները թույլ են տալիս գիտնականներին ենթադրել, որ «այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը»:
Պատվաստանյութը ստեղծած Գամալայան մերժում է այս քննադատությունը:
Իսկ Ռուսաստանը շարունակում է երկրորդ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները: Սիբիրյան Վեկտորի վիրուսաբանության հաստատությունն ավարտել է մարդկանց վաղ շրջանի փորձարկումները, այսինքն երկրորդ փուլը: Իսկ թե արդյոք այն կիրականացնի երրորդ փուլ, թե ոչ, պարզ չէ, երբ առաջին պատվաստանյութը Ռուսաստանը կիրառում է առանց երրորդ փուլի փորձարկումների: