Armlur.am-ի ձեռքում է հայտնվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի քրեական գործով հարցաքննված ԿԳՄՍՆ գնումների եւ հաշվապահական վարչության գնումների կազմակերպման բաժնի մասնագետ Անուշ Մարգարյանի ցուցմունքը:
Ստորեւ ներկայացնում ենք ցուցմունքն ամբողջությամբ: 2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:
Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: Վերջիններս չեն ընդունում իրենց մեղադրանքը եւ նախաքննական մարմինը շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով քրեական գործով կհայտարարի ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորված փոխնախարարի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ: Ընդ որում, վերջիններս չէին ընդունում իրենց մեղադրանքը եւ նախաքննական մարմինը շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով քրեական գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Ի դեպ, նախաքննության ավարտից հետո պարզ դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքների ծավալը էականորեն կրճատվել է։
Կարդացեք նաև
Մասնավորապես, հարուցված քրեական գործի նախաքննության փուլում վերացվել է «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» վերաբերյալ մեղադրանքը։ Լոռեցյանին մեղսագրվում էր նաև առանձնապես խոշոր չափերի 13 մլն 448 հազար դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելը։ Այս մեղադրանքի մասով կրճատվել է մեղսագրվող կաշառքի չափը՝ 13 մլն-ից իջեցվելով 2 մլն-ի։ Եվ ահա շուրջ մեկ տարի անց գործով իրավիճակ է փոխվում: Նախկին փոխնախարարի պաշտպան Լևոն Սահակյանը մեզ հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց: