Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Վարդանյան․ Ինքնասպանության դեպքերը աննշան չափով նվազում են

Սեպտեմբեր 10,2020 20:45

«2018 թվականին ինքնասպանություն է կատարել 179 հոգի, ինքնասպանության փորձ՝ 427։ 2019 թվականին ինքնասպանություն է իրականացրել 176 հոգի, ինքնասպանության փորձ՝ 502: Եվ 2020 թվականին առ հուլիսի 30-ը իրականացվել է ինքնասպանության մոտավորապես 90-ի մոտ դեպքեր և ինքնասպանության փորձի 259 դեպք»,- «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ), ՀԳԴ, պրոֆեսոր Կամո Վարդանյանը։

Նրա խոսքով՝  2005 թվականին 100 հազար բնակչության հաշվով ցուցանիշը 7.8 էր, իսկ այսօր` 6․ «Մենք նկատում ենք, որ ինչ-որ աննշան չափով նվազում արձանագրվել է»։

Սակայն, ըստ Կամո Վարդանյանի, ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի նկատմամբ ուշադրությունը ֆրագմենտային է, այսինքն՝ մարդիկ հետաքրքրված են միայն այն ժամանակ, երբ դեպքերն արձանագրվում են, իսկ դրանից հետո ոչ մի քայլ չի ձեռնարկվում․ «Սա հիմնախնդիր է, որ անհրաժեշտ է, որ մշտապես ուշադրության կենտրոնում լինի»։

Իսկ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը նկատեց, թե այն, որ թվերը քիչ են և չեն աճում, դեռ չի նշաանակում, որ պետք է խնդրի նկատմամբ անուշադիր լինել․ «Շատ կարևոր է պետական մոտեցումը այս հարցին, որպեսզի հեռանկարում մենք խնդիրներ չունենանք, որովհետև կարող են դեպքեր արձանագրվել, որ որոշակի վիճակներով պայմանավորված կարող են շատանալ, և շատանալու դեպքում կասեցնելը ավելի դժվար է։ Այսինքն՝ ինչպես ցանկացած բժշկական դեպքում, կանխարգելելը միշտ ավելի ճիշտ է, քան հետո դրա վերացումը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930