Լրահոս
Օրվա լրահոսը

Համաժողովի նպատակն էր՝ քննարկել տարբեր բնագավառներում ստեղծագործող անհատներին միավորող խնդիրները և միասին առաջարկել լուծումներ

Սեպտեմբեր 10,2020 18:04

Սեպտեմբերի 9-ին Հրազդան քաղաքի Ազնավուրի անվան զբոսայգու բաց հարթակում կայացավ «Ինքնանույնականացում – 2020» ազատ ստեղծագործողների հայաստանյան առաջին համաժողովը։

Համաժողովը հրավիրվել էր «Մուզանավ» հասարակական կազմակերպության և մի խումբ ազատ արվեստագետների նախաձեռնությամբ։ Մասնակցում էին արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող ազատ ստեղծագործողներ՝ երաժշտություն, թատրոն, նկարչություն, քանդակ, կինո, գրականություն և այլն։

Համաժողովի նպատակն էր՝ քննարկել տարբեր բնագավառներում ստեղծագործող անհատներին միավորող խնդիրները և միասին առաջարկել լուծումներ։

Համաժողովի օրակարգը նախատեսում էր ելույթներ, այնուհետև՝ քննարկում և հնչած կարծիքների արձանագրում միասնական փաստաթղթի տեսքով։

Ելույթ ունեցան պրոդյուսեր Նիկա Բաբայանը, դերասան Հրանտ Թոխատյանը, երաժիշտներ և նախաձեռնող խմբի անդամներ Վահան Արծրունին, Մհեր Մանուկյանը, Լիլիթ Բլեյանը, քանդակագործ Վիգեն Ավետիսը, Arm Strong production ներկայացուցիչ Ռիմա Տիգրանյանը, Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը, երգչուհի Մարինե Գրիգորյանը։

Ելույթների ընթացքում խոսվեց անկախ ստեղծագործողների ունեցած խնդիրների մասին, որոնց հիմքում․

ա/ ազատ արվեստագետի՝ պետության կողմից որպես կարևոր ինստիտուտի անտեսումն է և, որպես հետևանք, ազատ արվեստագետի/մասնագետի իրավական կարգավիճակի բացակայությունը

բ/ պետական-հանրային, բոլորին պատկանող մշակութային օբյեկտների գույքային ռեսուրսի գերկենտրոնացումն է պետության ձեռքում և այդ ռեսուրսը ազատ ստեղծագործողների համար հասանելի դարձնելու դժկամությունը,

Ելույթ ունեցողները խոսեցին նաև․
մշակույթի ոլորտի պետական համակարգման անկատարության և թերությունների,
մշակութային մենեջմենթի ոչ արդյունավետ մեխանիզմների և նորերը գտնելու անհրաժեշտության,
պետության կողմից ազատ արվեստագետների ստեղծագործությունների հանրահռչակմանն ուղղված առարկայական քայլերի կարևորության՝ Հայաստանում և Հայաստանից դուրս պետական մշակութային միավորների ստեղծագործական ազատության ապահովման կարևորության և անկախ արվեստագետների հետ համագործակցության անկաշկանդ մեխանիզմներ ապահովելու հրատապության,
պետության կողմից մշակութային կազմակերպությունների ներքին գործերին ուղիղ միջամտության վնասակար հետևանքների,
ընդհանուր մշակութային դաշտի ներքին ազատականացման և ապակենտրոնացման անհրաժեշտության մասին։

Համաժողովի ավարտին հրապարակվեց համաժողովի ամփոփիչ արձանագրությունը, որը ներառում է հնչած հիմնական մտահոգությունները և առաջարկվող ճանապարհային քարտեզը։

«Մուզանավ» հասարակական կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930