«Շատ-շատ ողջունելի նախագիծ է առաջարկված»,- «Արարատ» մամուլի ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով աշխարհազորի ստեղծման գաղափարին, ասաց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ նախագծի բացասական կողմն է համարում այն, որ հանրային քննարկումներ դեռ չեն կազմակերպվել․ «Հանրությունը պետք է եփի, հասկանա աշխարհազորի գաղափարը։ Մենք, իհարկե՛, գիտենք աշխարհազորը որպես այդպիսին կամավորական հիմունքներով ժողովրդական բանակ է, որը սերտորեն և անմիջապես և՛ ղեկավարվում, և՛ համակարգվում է կանոնավոր գործող բանակի հետ»։
Սմբատ Հակոբյանի խոսքով՝ հայերը միշտ պատերազմի պետք է պատրաստ լինեն․ «1994 թվականի հրադադարից սկսած այն ժամանակ նույնիսկ քննարկվեց աշխարհազորի գաղափարը։ Չգիտես՝ ինչի, չստացվեց դա։ Ես կարծում եմ, որ եթե Արցախյան պատերազմի ավարտից հետո ստեղծվեր աշխարհազորը, եթե «ցաքուցրիվ» ջոկատները բերվի զուտ աշխարհազորի հիմքի վրա, մի կենտրոնից կառավարվեր, իհարկե՛, պաշտպանության նախարարություն մենք ունեինք արդեն, պաշտպանության նախարարության կողմից կառավարվեր ավելի հետաքրքիր, ավելի արդյունավետ մոդել կստացվեր»։
Նա դիմեց պաշտպանության նախարարին և գերագույն գլխավոր հրամանատարին․ «Ժամանակն է, որ ամեն հայ ընտանիքում զենք լինի։ Ի՞նչ տարբերություն, եթե մարդ ուզենա հանցագործություն կատարի, կգնա զարտուղի ճանապարհով անօրինական զենք կվերցնի, կդնի իր տունը, մի օր հանցագործության կգնա։ Ի՞նչ տարբերություն այդ զենքն օրինակա՞ն է, իհարկե՛, լավ է, որ օրինական է, եթե այդ մարդը հանցագործության է գնալու օրինական զենքով էլ կգնա, չի ունենա օրինական զենքը անօրինական զենքով կգնա»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ