Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ թվով մարդամեջ դուրս գալն էլ է ամոթ». Ռոբերտ Քոչարյանը՝ 4,5 տոկոս «թռիչքային» տնտեսական աճի մասին

Սեպտեմբեր 10,2020 16:20

«Մեր սերնդակիցները Ձեր կառավարման տարիներին եղել են մանկահասակ, նախադպրոցական կամ դպրոցական սերունդ, և մարդկանց մի մասը՝ պատերի տակի սև խոսակցությունների միջոցով, մի մասը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով փորձել են Ձեր կերպարը ներկայացնել այն ճանապարհով, որը մենք հիմա չենք տեսնում: Դուք ինքներդ գիտեք, թե ինչպես են փորձել Ձեզ ներկայացնել, բայց այստեղ մենք առիթ ունեցանք տեսնելու այն խարիզմատիկ մարդուն, ում անվան կողքը ոչ միայն գրված է հերոս, այլ նաև ունի մարտնչելու խարիզմա: Խոսքը գնում է ոչ միայն հետապնդումների մասին: Հիմա փորձում են Ձեզ ճնշումների ենթարկել, սակայն մեզ՝ պատանիներիս համար, Ձեր տեսակն այն մարտնչող տեսակն է, որը չի կոտրվում, հայացքում երբևէ փայլը չի կորում և վստահության այն ուղին է, որը մեզ համար օրինակելի է»,- «Հաղթանակած» նախաձեռնության ճամբարում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դիմեց հանդիպման մասնակիցներից մեկը:

«Երբեք PR-ով չեմ զբաղվել: Միշտ ափսոսել եմ այն ժամանակը, որը պետք է ծախսել արածս լուսաբանելու համար»,- եղավ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը: Նա պատմեց, որ իր նախավերջին հարցազրույցներից մեկից հետո, հայտնի քաղաքական գործիչներից մեկն իրեն հարցրել է, թե ինչո՞ւ ժամանակին չէի զբաղվում PR-ով: «Ես ասացի, որ մտածել եմ ժամանակ չկորցնելու մասին: Մեր երկիրը 10 տարի աճել է. միջին տարեկան տնտեսական աճը եղել է 10.5 տոկոս, այդ ընթացքում աշխարհում եղել է նման ընդամենը 5 երկիր, այսինքն` մենք հնգյակում ենք եղել: Վերջին 7 տարիներին աճը եղել է 12.5 տոկոս: Օրինակ, այս տարվա բյուջեով նախատեսված է 4, 5 տոկոսի տարեկան աճ և դա կոչում են թռիչքային: Սա ի՞նչ թռիչքային, այն ժամանակ սա ինձ համար կլիներ ծիծաղելի, ամոթալի թիվ: Այդ թվով մարդամեջ դուրս գալն էլ է ամոթ: Բայց մենք չէինք խոսում այդ մասին, մտածում էինք, որ ավելի ճիշտ է գործ անել, մարդիկ հետո կգնահատեն: Ես բնավորությամբ չոր եմ, չեմ կարողանում սրտաճմլիկ բաներ ասել, ձևացնել, բայց այսօրվա ղեկավարը չի կարող այդ գործն անտեսել: Իմ օրոք եղել է մամուլի քարտուղար, իսկ մամուլի ծառայությունում 2 կամ 3 մարդ էր աշխատում ընդամենը: Մինչև ինձ համոզում էին մամուլի ասուլիս տալ՝ հոգիները դուրս էր գալիս, շատ քիչ էի խոսում: Դրա համար էլ էդ լեգենդները… Առաջին օրվանից էլ ես չեմ ունեցել պաշտոնին հավերժ մնալու նպատակ: Ով՝ ի՞նչ ուզում է մտածի, կարևորը ես արել եմ այն առավելագույնը, ինչ կախված է եղել ինձնից: Հռոմեական ասացվածքի պես՝ արել եմ, ինչ կարող եմ, թող մեկ ուրիշը կարողանա ավելին անել: Ինձ կսիրե՞ն, թե՝ ոչ, կընդունե՞ն, թե՝ ոչ՝ Աստված իրենց հետ: Չես կարող բոլորի համար լավը լինել: Կարևորը, որ երկրում փաստացի վիճակը դու փոխել ես»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930