Ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Նյու-Յորքում Սերենա Ուիլյամսից կրած պարտությունից հետո մեկնել է Թուրքիա, որտեղ մասնակցում է WTA Ստամբուլի մրցաշարին:
Վիճակահանությամբ առաջին շրջանում Մարգարիտային բաժին էր հասել թուրք թենիսիստուհի Պեմրա Օզգենը, որն ի վիճակի չեղավ շատ թե քիչ լուրջ դիմադրություն ցույց տալ: Հայ մարզուհին երկու սեթում վստահ հաղթեց 6:2, 6:0 հաշվով:
Մարգարիտա Գասպարյանի երկրորդ մրցակիցը շվեդ Ռեբեկա Պիտերսոնն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ