«Իմ տպավորությամբ, Հայաստանը այս տարածաշրջանում կարող է լինել ամենազարգացած, ամենակազմակերպված երկիրը: Այդ ներուժը կա, ես, համենայնդեպս, դա տեսել եմ»- «Հաղթանակած» նախաձեռնության ճամբարում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշելով հարեւաններ Վրաստանի եւ Ադրբեջանի իրավիճակները
1992-95 թվականներին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանն իսկապես ամենակազմակերպված երկիրն էր՝ չնայած շրջափակմանը, բազմաթիվ խնդիրներին:
«Համաշխարհային բանկը մեր փորձը մի շարք ուղղություններով տարածում էր: Մեր մասնագետները գնում էին տարբեր երկրներում, նույնիսկ Արեւելյան Եվրոպայում, սեմինարներ էին կազմակերպում այս կամ այն ոլորտում մեր հաջողությունների մասին: Վաղուց դա չկա: Հիմա այդ երկրներից են գալիս մեզ սովորեցնելու»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանը, տարածաշրջանում կարող է լավագույնը լինել՝ բոլոր առումներով:
«Մենք նավթ ու գազ չունենք: Մեր կազմակերպվածությունը եւ գիտելիքների վրա հիմնված տնտեսությունը պետք է լինի մեր ապագան»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ