Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանի կինն է, Նյու-Յորքում ընթացող ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում երեք սեթում 4:6, 6:3, 6:2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ցվետանա Պիրոնկովայի նկատմամբ եւ վաղը արդեն կիսաեզրափակչում հանդիպելու է բելառուսցի Վիկտորիա Ազարենկայի հետ: Նա իր հերթին պայքարից դուրս է թողել Էլիս Մերտենսին (Բելգիա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ