Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է՝ բանակում ծառայությունը խանգարում է պաշտոն զբաղեցնել պետական համակարգում, կարիերայի աճ ապահովել». Ռոբերտ Քոչարյան

Սեպտեմբեր 10,2020 15:30

Ես համակրում էի «Ազգ-բանակ» ծրագրին, որը, ցավոք, չիրականացվեց. «Հաղթանակած» նախաձեռնության ճամբարում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Հիմա մեկ ուրիշ բան առաջարկեցին՝ աշխարհազոր, այնքան էլ հասկանալի չի իմ համար: Բայց զարմանալին այն էր, որ պաշտպանության նախարարի տեղակալը վերջերս իր ելույթներից մեկում ասաց, որ ինքը ծանոթ չի «Ազգ-բանակ» հայեցակարգին»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը հավելելով, որ եթե խոսում են աշխարհազորի մասին՝ պետք էր խորությամբ ծանոթանալ «Ազգ-բանակ» հայեցակարգին եւ հասկանալ՝ միգուցե դա՞ էր ճիշտ ճանապարհը:

«Միգուցե անհրաժեշտ չէ հրաժարվել ծրագրից միայն այն պատճառով, որ դա իրենց գաղափարը չէ, ծնվել է մեկ այլ պաշտպանության նախարարի ժամանակահատվածում»,- ասել է երկրորդ նախագահը՝ հավելելով, որ իր համար անհասկանալի եւ մերժողական բան է, երբ մերժվում է գաղափարը միայն այն պատճառով, որ «քո փայլուն գլխից չի այն դուրս եկել»:

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, պետք էր գնալ այդ համապարփակ լուծմանը, որովհետեւ այս տարածաշրջանում մեր պետության ուժը կկրկնապատկվի, եթե կարողանանք նման պետություն կառուցել: «Ազգ-բանակ»-ը բացարձակապես չի նշանակում, որ բոլորը Հայաստանում շարային քայլով պետք է քայլեն: Սա բոլորովին այլ բան է, լուրջ գաղափարախոսություն է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանի պետական ինստիտուտներից բանակը հասարակության մետ ամենամեծ վստահությունն է վայելում, որքան էլ տարբեր խոսակցություններ կան եւ ոչ բոլորն են ծառայում: Սա, երկրորդ նախագահն արդեն, ձեռքբերում է համարում, քանի որ բնազդով բոլորն են զգում, որ բանակից է կախված իրենց եւ պետության անվտանգությունը:

Նրա կարծիքով, որքան պետականության նկատմամբ հարգանքը մեծ լինի, այնքան զինվորական զգեստ հագած մարդու նկատմամբ վստահությունն է աճելու, քանի որ պետության եւ պետականության պաշտպանողը բանակն է: Ռոբերտ Քոչարյանը չի մտնում մասնագիտական դաշտ եւ չի խոսում այն մասին, թե դրա համար ինչ պետք է անել մանկապարտեզում, դպրոցում, ԲՈՒՀ-ում, բայց պետության նկատմամբ պարտքն իր գնահատմամբ, կատարում ես՝ ծառայելով բանակում, իսկ բանակում ծառայելով պաշտպանում ես նաեւ քո ընտանիքը: Պետությունն էլ, պետք է քայլեր ձեռնարկի՝ ծառայությունը խրախուսելու համար. «Մարդիկ պետք է հասկանան, որ եթե չեն ծառայել, ապա տեղ չեն գտնի պետական ​​համակարգում, ծառայությունը պետք է առավելություններ ենթադրի կրթության ոլորտում եւ այլն: Այդ կերպ պետությունը ցույց է տալիս, որ հարցն իր համար այնքան կարեւոր է, որ պարզապես արգելում է բանակում չծառայածներին պետական ​​պաշտոն զբաղեցնել»: Ըստ նրա, ժամանակին, այդպես էլ արվել է, թեեւ օրենքով դա չէր ամրագրվում, մինչդեռ հիմա ճիշտ հակառակն է. «Տպավորությունը այնպիսին է, որ բանակում ծառայությունը խանգարում է պաշտոն զբաղեցնել պետական ​​համակարգում, կարիերայի աճ ապահովել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930