Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Խաղացողների եւ կազմակերպիչների հետ քննարկումներից հետո ՖԻԴԵ-ն ուրախ է հայտարարել հավակնորդների մրցաշարը վերսկսելու մասին: 8-րդ տուրը նշանակվել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին: Համաձայն կնքված պայմանագրի, մրցաշարի անցկացման վայրը մնում է Եկատերինբուրգը: Սակայն նկատի առնելով համավարակային իրավիճակը՝ ՖԻԴԵ-ն որպես այլընտրանքային պահեստային քաղաք ընտրել է Թբիլիսին, որը պատրաստ է մրցաշարը կազմակերպել նույն ժամանակահատվածում: ՖԻԴԵ-ն նաեւ մշտական կապ է պահպանում այլ քաղաքների հետ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ