«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներն այսօր քաղաքացիներին կոչ էին անում չամաչել ու միանալ իրենց բողոքի ցույցին, որպեսզի հետագայում նրանք ու նրանց երեխաներն էլ անտուն չմնան՝ բարձր տոկոսներով վարկերի պատճառով: Այսօր նրանք կառավարության առաջ նստացույց էին անում:
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախաձեռնության անդամները բարձրախոսով ասում էին՝ գոնե իջեք՝ հարցրեք, ի՞նչ է եղել ժողովրդին: Նրանք հիշեցրին, որ վարչապետը ժողովրդի միջից է դուրս եկել՝ դարձել վարչապետ:
«Նախկիններն էլ չլսեցին ժողովրդի խնդիրները, դուռը փակում՝ շխկացնում գնում էին, ի՞նչ եղավ վերջում»,-ասում էր ցույցի մասնակիցը:
Նրանց խոսքով՝ պայքարում են վարկային թալանի, վաշխառուների դեմ եւ մեկ տարի վարկային արձակուրդ պահանջում: Ցույցի մասնակիցներն իրենց հետ երեխաներ էին բերել եւ վարչապետից պահանջում էին՝ գոնե երեխաների հանգամանքը հաշվի առնել ու իջնել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ