ԲՀԿ-ն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հանել է Սերգեյ Բագրատյանին, քանի որ նա լքել էր իրենց խմբակցությունը:
Բագրատյանի փոխարեն այդ պաշտոնում ներկայացվել է ԲՀԿ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը:
Այսօր հանձնաժողովում քվեարկությամբ նա ընտրվեց փոխնախագահ: Հիշեցնենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում Վարդեւան Գրիգորյանը այդ նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ