Վրաստանում արդարացել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ կապված կանխատեսումները։ Աշնան սկզբին երկրում վարակվածների կտրուկ աճ է գրանցվել, սակայն կառավարությունը խուճապի առիթ չի տեսնում և պնդում է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, փոխանցում է «Սպուտնիկ»-ը։
«Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, բայց խուճապի մատնվել պետք չէ»,- հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան։
Մարտից ի վեր՝ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 57 դեպք։ Այս պահի դրությամբ վարակակիրների թիվը հասնում է 1830-ի։
«Այսօրվա 57 և երեկվա 44 դեպքը ցույց են տալիս, որ երկրում համաճարակային իրավիճակն աստիճանաբար փոխվում է։ Մենք ենթադրում էինք, որ երկրորդ ալիք է լինելու, և այն արդեն սկսվում է։ Սակայն կարևոր է, որ խուճապի առիթ չկա, քանի որ մենք ամբողջովին վերահսկում ենք իրավիճակը»,- ասել է Գախարիան։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ