Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողները պահանջում են՝ համավարակի այս իրավիճակում մաքսային վճարը առնվազն 1 տարի թողնել նույնը

Սեպտեմբեր 10,2020 14:36

Այսօր կառավարության առջեւ էին նաեւ մի խումբ տնտեսվարողներ, որոնք բողոքում էին մաքսային վճարների նոր կարգից: Նրանց պնդմամբ, մաքսազերծման գինը նոր կարգով 6 անգամ բարձրանում է, ինչը մեծ վնաս է հասցնելու բիզնեսին: Մինչ այդ, բիզնեսի ներկայացուցիչներին վստահեցրել էին, որ ոչ բրենդային ապրանքների մաքսազերծման գինը շատ քիչ է բարձրանալու կամ ընդհանրապես չի բարձրանալու։ Երեկ սակայն գործարարները տհաճ անակնկալի են հանդիպել, երբ հասկացել են, որ ներմուծվող ապրանքների մաքսազերծումը մի քանի անգամ թանկացել է: ՊԵԿ-ի այն բացատրությանը, թե կիրառում է հսկիչ գներ, տնտեսվարողները հակադարձում են՝ հսկիչ գների ամենաբարձր սանդղակով են մաքսազերծման գին սահմանում։

Այսօր ցույցի մասնակիցներն ասացին, որ երեկ հանդիպել են ՊԵԿ-ի ղեկավարի տեղակալին ու լսել նրա բացատրությունները:

«Մենք խնդրում ենք, որ 1 տարի գործի նախկին կարգը՝ մինչեւ հասկանան՝ ինչ է լինում: Հիմա համաշխարհային տնտեսությունը կաթվածահար վիճակում է, անորոշ է՝ ինչ է լինելու: Ես Չինաստանից ապրանք եմ գնել, դեռ այդ քաղաքը փակ է, չգիտենք երբ կբացվի, ապրանքը երբ կհասնի: Անորոշ վիճակի մեջ մի հատ էլ անորոշություն են մտցնում: Կարող է հոկտեմբեր ամսին նորից փակվի ու հենց հիմա՞ պետք է արվի, երբ այսպիսի իրավիճակ է»,-դժգոհում էին տնտեսվարողները: Նրանց խոսքով, բանակցություններից հետո որոշակի փոփոխություն հօգուտ գործարարների եղել է, սակայն անգամ այդ երկու անգամ մաքսի բարձրացումը գործարարի համար զգալի է եւ նշանակում է ապրանքը 20 տոկոսով թանկանալու է:

Գործարարները նաեւ անհասկանալի են համարում ՊԵԿ պաշտոնյայի այն բացատրությունը, որ մաքսային վճարի բարձրացումը պայմանավորված է ԵԱՏՄ կանոնակարգերով: Նրանք հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Ռուսաստանում այդ նույն պահանջը չի գործում Չինաստանից եւ Թուրքիայից ներկրված ապրանքի վրա եւ այդ երկրում կիլոգրամով են մաքսազերծում՝ ինչպես մեզ մոտ էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930