Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. Հակառակորդը պիտի հասկանա՝ հարցը չի լուծելու ռազմական ճանապարհով

Սեպտեմբեր 10,2020 14:20

Ես այսօր չեմ տեսնում մոտակա ժամանակներում հայ-ադրբեջանական հակամարտության լուծման որեւէ տարբերակ, «Հաղթանակած» նախաձեռնության ճամբարում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ադրբեջանական կողմը ժխտում է վերջին 30 տարվա իրողությունը: Մենք չենք կարող կայացած փաստերը հաշվի չառնել: Ղարաբաղի փաստը կա, Ղարաբաղի ստեղծման իրավական հիմքերն անխոցելի են: Օրեր առաջ Ղարաբաղի 29-ամյակն էր: Ղարաբաղում արդեն երկու սերունդ է մեծացել այն համոզմունքով, որ նոր պետություն են կառուցել եւ այդ պետության քաղաքացիներն են: Դու չես կարող նրանց ասել, սա չի եղել, հիմա հետ ենք գնում», -ասել է Քոչարյանը: Ըստ նրա, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել այս պարզ ճշմարտությունը, առաջ գնալու տարբերակ չկա:

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, պետք է տրամադրվել, որ այս վիճակը երկար է տեւելու, եթե հաջողվի արագ լուծում գտնել՝ ավելի լավ: Իսկ դիմակայելու համար հակառակորդը պիտի հասկանա, որ հարցը չի լուծելու ռազմական ճանապարհով: Իսկ դրա համար մեզ պետք է հզոր բանակ, դինամիկ զարգացող տնտեսություն, ինքնության մեջ ազգային հզոր բաղադրիչ, վստահ է Քոչարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930