Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, անընդունելի է սոցիալական կայքի անձնական էջը պետական կառավարմանը խառնելը

Սեպտեմբեր 10,2020 14:07

Սեւանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Հաղթանակած» նախաձեռնության երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ իր համար անընդունելի է, երբ պետական պաշտոնյան սոցիալական կայքի իր անձնական էջով է տարածում պաշտոնական հաղորդագրությունը: «Սա նշանակում է, որ այդ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է պետություն, ինչ է նշանակում պետական որոշում, պետական կառավարում»: Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ սոցիալական կայքում անձնական կյանքն ու պետական կառավարումը իրար չպետք է խառնել:

Սեփական թոռների հետ զրույցներից Քոչարյանը եզրակացրել է, որ երեխաները կարոտել են դպրոցը եւ առաջարկում է գոնե շաբաթական մի քանի օր անմիջական շփմամբ դասեր կազմակերպել: Կորոնավիրուսը չպետք է պարանոյա դառնա հասարակության համար, պետք է հնարավորինս նվազագույնի հասցնել վնասը, բայց չպետք է դեֆորմանա մեր հոգեկան վիճակը, կյանքի բնականոն ընթացքը, ասել է Քոչարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930