Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կամ նախարարն է մոլորեցնում, կամ դպրոցի տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ. Անի Սամսոնյան

Սեպտեմբեր 10,2020 13:49

Կամ ԿԳՍՄ նախարարը մոլորեցնում է բոլորիս, կամ դպրոցի տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից պահանջել էի պարզաբանում այն մասին, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվելու դպրոցներում սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերումը առկա ուսուցման մեկնարկից հետո։ Նախարարից ստացել եմ հետևյալ պատասխանը․ «Ինչ վերաբերում է սանիտարահիգիենիկ միջոցների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներին, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-2020 ուսումնական տարում, մարտի 16-ից իրականացվել է հեռավար ուսուցում և դպրոցներում առկա են պահուստային միջոցներ՝ սանիտարահիգիենիկ պարագաների նախնական ձեռքբերումը կիրականացվի այդ միջոցներով, իսկ այն դպրոցները, որոնց տնտեսված միջոցները բավարար չեն լինի՝ կտրամադրվի լրացուցիչ աջակցություն։ Հետագայում վերոնշյալ գործընթացը կիրականացվի պետական միջոցներով»։

Այս պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչու են դպրոցներում ծնողներից գումար հավաքում այդ պարագաների համար։ Տեղեկությունները ստացվում են տարբեր դպրոցներից և քանի որ ախուվախի նախկին մթնոլորտը դպրոցներում չի վերացել և հակառակը՝ սաստկացել է, ուսուցիչները և ծնողները վախենում են այս մասին բարձրաձայն խոսել։

Կարծում եմ ԿԳՄՍ-ն և Երևանի քաղաքապետարանը պետք է ծնողներին ձերբազատեն դրամահավաքի հոգսից և ստուգեն՝ արդյոք դպրոցների պահուստային միջոցները բավարար են այդ պարագաները անհրաժեշտ քանակով ձեռքբերելու համար։

Ի՞նչն է խնդիրը, որ դպրոցները որոշել են գումար հավաքագրել ծնողներից։

Անի ՍԱՄՍՈՆՅԱՆ
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930