Սեպտեմբերի 4-ի երեկոյան Սեւանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրտսեր որդու՝ Լեւոնի ուղեկցությամբ, հանդիպել է մի խումբ երիտասարդների: Հանդիպումը բացօթյա էր՝ խարույկի շուրջ: Նախաձեռնության հեղինակը «Հաղթանակած» նախաձեռնության երիտասարդներն են եղել:
Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պաշտոնավարման ժամանակ երիտասարդների հետ հանդիպումները իր համար ամենահետաքրքիր են եղել: Ըստ Քոչարյանի, իր նախագահության տարիների ամենակարեւոր քայլն արվել է տնտեսության մեջ. Հայաստանի բյուջեն 300 միլիոն էր եւ խնդիր է դրվել կերակրել ժողովրդին, կենսամակարդակը հասցնել մի աստիճանի, որ ընկալելի լինեն այլ քայլերը:
Երիտասարդներից մեկի կարծիքով, այսօր իրենց զրկում են եկեղեցու պատմությանը ծանոթանալու իրավունքից: Ռոբերտ Քոչարյանը կարեւորում է հայ եկեղեցու պատմությանը ծանոթանալու երիտասարդների ցանկությունը: Նրա խոսքով, մենք պետք է ունենանք հզոր ազգայնական բաղադրիչ, այս տարածաշրջանում գոյատեւելու համար: Իսկ եկեղեցին մեր ինքնության մի մասն է, ազգայինը հանելուց հետո տեղը դատարկ չի մնա, այլ արժեք կլցվի, դրան դիմադրել է պետք, ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ