Լրահոս
Օրվա լրահոսը

«Էքսպերիմենտներ հո չե՞նք անում: Պետք է դպրոցները բացենք այնպես, որ այլեւս չփակենք». Փաշինյան

Սեպտեմբեր 10,2020 13:11

Եթե սահմանված կանոնները պահենք, շատ կարճ ժամանակ հետո ինքներս կգնանք արդեն գոյություն ունեցող կանոնների թուլացմանը դպրոցում: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը հայցեց ուսուցիչների, աշակերտների աջակցությունը, որպեսզի «ընդմիշտ այս վիճակից դուրս գանք»: Ասաց՝ իրենք էլ շահագրգռված են արագ վերադառնալու բնականոն հուն:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով, ուսուցիչներին լայնածավալ թեստավորում են իրականացնում եւ թեստավորման թվերի աճը դրանով է պայմանավորված:

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց. «Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք: Շատերն առաջարկում են, ասում են՝ եկեք բացենք, ոչինչ 20 օրից նորից փակենք: Էքսպերիմենտներ հո չենք անում: Մենք պետք է դպրոցները բացենք այնպես, որ այլեւս չփակենք: Որ բացում ենք, էլ չենք փակում: Հետեւաբար պետք է մաքսիմալ խիստ մոտենալ ու կանոնները պահել»:

Վարչապետը նաեւ անդրադարձավ այն միջադեպերին, երբ քաղաքացիները հրաժարվում էին հետեւել ոստիկանի՝ դիմակ կրելու ցուցումին. «Մեր փորձը ցույց տվեց, որ խնդրելով, աղաչելով չի ստացվում: Բայց երբ չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի: Ի՞նչ է նշանակում, երբ ոստիկանը քաղաքացուն ասում է՝ դիմակ կրիր, քաղաքացին սկսում է վիրավորել ոստիկանին: Չի կարող այդպիսի բան լինել»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ երկրորդ ալիքի սպառնալիքը կախված է եւ առավել զգույշ պետք է լինել:

Վարչապետը շարունակելով փոխվարչապետի խոսքն՝ ասաց. «Եվրոպական շատ երկրներում երկրորդ ալիք է տեղի ունենում: Երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են կորոնավիրուսը, իսկ հիմա անգամ պարետային ռեժիմի են վերադառնում: Այս խմորը շատ ջուր է տանելու: Այսօր վաղ է որեւէ հետեւություն անելը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930