«Այլ երկրներից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են հենց տեղում հանձնել թեստ եւ 1 օրում ստանալ պատասխանները եւ եթե բացասական է պատասխանը, մարդը կարող է կարանտին չանցնել»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունը փոփոխություն է իրականացրել կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված կարանտինային ռեժիմի պայմաններում:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ավելացրեց՝ այս պահին Հայաստանը այլ երկրների քաղաքացիների համար որեւէ մուտքի արգելք չի սահմանել օդային սահմաններով. «Օդանավակայաններում այս պահին կառուցվում են նմուշառման մոտ 20 կետեր եւ այն քաղաքացիները, որոնք կցանկանան տեղում նմուշառում իրականացնել, ունենալու են այդ հնարավորությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ