Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեփոխումների անվան տակ տեսնում ենք, թե ինչպես է դատական համակարգը ճնշումների ենթարկվում քաղաքական իշխանության կողմից». «Փաստ»

Սեպտեմբեր 10,2020 12:16

Մոտ երկու տարի շարունակ ՀՀ իշխանությունները հանրային քննարկումների օրակարգում թեժ են պահում արդարադատության համակարգի բարեփոխման կամ, այսպես կոչված, վեթթինգի թեման։ Բայց այս բարեփոխումների անվան տակ տեսնում ենք, թե ինչպես է դատական համակարգը ճնշումների ենթարկվում քաղաքական իշխանության կողմից։ Քաղաքական ուժերի և փորձագետների գերակշիռ մասի համոզմամբ, բարեփոխումների անվան տակ իշխանությունները ցանկանում են ունենալ մի դատական համակարգ, որը լիովին կախված կլինի իրենցից։

Իրավունքի մասնագետներից շատերը կարծում են, որ Գերագույն դատարան ստեղծելու համար անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չկան, այն դատական համակարգի կատարելագործման հարց չի լուծում, քանի որ ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը լիովին կայացած կառույցներ են և իրականացնում են իրենց գործառույթները։ Այլ խնդիր է, որ դրանով իշխանությունները փորձում են լուծել ՍԴ-ի հարցերը, երբ ՄԻԵԴ-ը պահանջի վերականգնել աշխատանքից ազատված ՍԴ դատավորների իրավունքները, իշխանությունները հնարավորություն են ունենում մատնանշել, թե այլևս նման կառույց գույություն չունի։

Մյուս կողմից էլ իշխանությունները կունենան իրենցից կախված և մեծ լիազորություններով օժտված մի դատական ատյան՝ Գերագույն դատարանի տեսքով, որի միջոցով վերահսկելի կդարձնեն ողջ դատական համակարգը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930