Կիպրոսը Եվրամիությունում արգելափակել է Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդունումը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։
Ըստ այդ տեղեկությունների՝ Կիպրոսը հրաժարվել է ստորագրել բելառուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցների նախագիծը, քանի դեռ համանման սահմանափակումներ չեն կիրառվել Կիպրոսի տնտեսական գոտում բնական գազի արդյունահանում իրականացնող թուրքական հորատող ընկերությունների դեմ։ Բելառուսի դեմ պատժամիջոցներ ընդունելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 27 պետությունների համաձայնությունը։
Բելառուսում նախագահական ընտրությունների վիճելի արդյունքների և դրան հաջորդած բողոքի ցույցերի բռնի ճնշման ֆոնին բելառուս պաշտոնյաների հանդեպ սահմանափակումներ մտցնելու պլանը լայն աջակցություն էր ստացել Եվրամիությունում, սակայն պայմանով, որ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարները պետք է արագացնեն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու զուգահեռ աշխատանքները։ Քանի որ այդ միջոցների վերաբերյալ բանակցությունները դեռևս ձգձգվում են, երկու նախաձեռնությունն էլ կարող են սառեցվել, եզրակացնում է պարբերականը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ