Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկական թեստերը ԱՀԿ-ի թեստերին չեն զիջում, այս պահին չեն զիջում». Արտավազդ Վանյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 10,2020 11:09

Կորոնավիրուսի հայկական արտադրության թեստերին մենք բազմիցս անդրադարձել ենք, տարբեր հակասական պատասխաններ ստացել, մինչդեռ պետական բյուջեից մոտ 500 հազար դոլար է հատկացվել դրանց արտադրության համար։ Եվ չնայած դեռ ամիսներ առաջ պնդում էին, թե արտադրությունը սկսվել է, սակայն մինչ օրս դրանք չեն կիրառվում։ Մի քանի օր առաջ մեզ առողջապահության նախարարությունից ասել էին, որ դեռեւս չեն կիրառվում, երեկ ասացին, որ արդեն կիրառվում են, բայց կոնկրետ չասացին, թե երբվանից եւ ով է դրանք կիրառում։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանի հետ, որի ղեկավարած հիմնարկը պետք է փորձաքննություն կատարեր եւ եզրակացություն տար, թե որքանով են հայկական թեստերը կիրառելի։ Հետաքրքրվեցինք, թե ինչ փորձաքննություն են անցել հայկական թեստերը։

– Քանի որ փորձաքննություն եք անցկացրել, կարո՞ղ եք ասել՝ հայկական թեստերի ճշգրտությունը որքա՞ն է։

– Ես դրա համար եմ ասում՝ համեմատվել է ամբողջովին ե՛ւ ԱՀԿ-ի թեստերի, ե՛ւ այլ երկրների արտադրության թեստերի հետ, բոլորը համեմատվել են։

– Ե՞վ, չե՞ն զիջում այլ երկրների արտադրանքին։

– Այո, չեն զիջում, այս պահին չեն զիջում։

– Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որեւէ կերպ մասնակցե՞լ է փորձաքննություններին կամ ռեկոմենդացիաներ տվե՞լ է։

– Ոչ, իրենք չեն մասնակցել, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատում է եղել մեր լաբորատոր գործընթացի վերաբերյալ, ու ինչքանով է կենսաանվտանգությունն ապահովվում՝ դրա հետ կապված հանձնաժողովին պետք է հարցն ուղղեք, այլ ոչ թե մեզ։

– Իսկ լաբորատոր գործընթացներին ի՞նչ գնահատական է տրվել։

– Միանշանակ՝ դրական, բա ո՞նց, մենք անգամ գրիպի մասով համարվում ենք ռեգիոնալ կենտրոն, այսինքն՝ մեր լաբորատորիան ամեն ինչով համապատասխանում է։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930