Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում երկիշխանություն հաստատելու խոսակցությունները` մոլորեցնելու փորձ են. Ռոբերտ Ղևոնդյան. «Ժամանակ»

Սեպտեմբեր 10,2020 10:58

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հանդիպել է Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել. «Մենք ռեգիոնալ այն վիճակում չենք, որ ներսում ինչ-որ խաղեր տանք։ ԱԽ-ն Արցախում առանձին իշխանություն չէ, այլ ենթակա է նախագահին և կատարում է նախագահի կարգադրությունները»։

Սամվել Բաբայանի այս հայտարարությունները փաստացի պատասխան են հայաստանյան մամուլի այն տեղեկություններին, թե նա Արցախում ուզում է ընդլայնել իր ազդեցությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանին շրջանցելով, ինչը դուր չի եկել Հայաստանի իշխանությանը, ու Երևանը փորձում է միջամտել ու կանխել այդ իրավիճակը:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց՝ իրերի դասավորությունը հասկացող քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու վերլուծաբանները Արցախում երկիշխանություն հաստատելու վտանգ այսպես թե այնպես չէին տեսնում: «Բայց կան մարդիկ, որոնք փորձում են այս հարցի շուրջ շահարկումներ անել, որպեսզի Հայաստանի ու Արցախի հասարակությունների մեջ իշխանությունների հանդեպ վստահությունը կասկածի տակ դնեն, ուստի նման թյուրիմացություններից զերծ պահելու համար նման հայտարարություն արվեց։ Արցախում կա լեգիտիմ նախագահ, որն իր հակառակորդներից մեկին պատասխանատու պաշտոնի է նշանակել, նաև նրա հետ համաձայնության կառավարություն ձևավորել. սա հասուն քաղաքական գիտակցություն ունենալու պետական կառավարման մասին է վկայում»,- նշեց նա։

Արցախում երկիշխանություն հաստատելու խոսակցությունները, քաղաքագետի դիտարկմամբ, մոլորեցնելու փորձ են. «Ինչքան էլ նման խոսակցությունները հիմքեր չունենան, որոշակի ազդեցություն ունենում են, դրանք չեզոքացնելու համար ժամանակ առ ժամանակ նման հայտարարությունների անհրաժեշտություն է առաջանում, ինչն ընդամենը իրական վիճակը ցույց տալու խնդիր է լուծում։ Սա կարող ենք տեսնել նաև այլ ոլորտներում, որտեղ կան ֆեյքային հարձակումներ»։

Մարիամ Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930