Բանաստեղծ Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ոսկե մեդալի արժանացած, ԱՄՆ-ում բնակվող, մեր երկու ճանաչված երաժիշտները՝ Ռազմիկ Մանսուրյանը եւ Հարութ Փամբուկչյանը պարգեւատրվել էին իրենց մշակութային գործունեության համար:
Մեդալները «տեղ» են հասել, եւ այն երեկ Լոս Անջելեսում հանձնել է ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.09.2020