Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք փաստել էինք, որ Մարաքեշի «լրտեսական» պայմանագրի պատճառով առաջանում է խտրականություն»

Սեպտեմբեր 10,2020 13:00

Մտավոր սեփականության գործակալության պատասխանը չի գոհացրել հասարակական կազմակերպություններին

Մարաքեշի պայմանագրի մասին «Առավոտը» անդրադարձել է, երբ այն քննության դրվեց այս տարվա մայիսին ՀՀ Սահմանադրական դատարանում: Մինչ այդ 24 հասարակական կազմակերպություններ մեր լրատվամիջոցում հանդես եկան «բաց նամակով», ուղղված ՀՀ կառավարությանը, ՀՀ նախագահին, ԱԺ-ին, ՄԻՊ-ին: Նրանք պահանջում էին նախագիծը կասեցնել, քանի որ, ըստ նրանց, «Վավերացման դեպքում այս պայմանագիրը բերելու է լուրջ սոցիալական լարվածության» (այդ կազմակերպություններն էին՝ «Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի միավորում», «Համայնքների ռազմավարական ծրագրերի կենտրոն»,  «Առողջ հանրություն», Հայ Արիական միաբանություն, Ընդդեմ մարդկանց համարակալման միավորում, Freedom խումբ, «Երեւանի  այլընտրանքային  քաղաքապետարան»  նախաձեռնություն. Ռ. Մ.):

Դեմ-ականները տեղեկացնում էին, որ տվյալ պայմանագիրն ունի նաեւ այլ բացասական գաղտնի նպատակներ:

«Բաց նամակը» վարչապետը հասցեագրել էր Մտավոր սեփականության գործակալությանը:

«Բոլորին» ուղղված «բաց նամակին» պատասխանել է Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը՝ հղում էր կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի այս տարվա մայիսի 26-ի՝ «Կույրերի՝ տեսողությունից զուրկ հաշմանդամություն ունեցող կամ ընթերցանության ֆունկցիայի խանգարումներ ունեցող անձանց համար հրատարակված  ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրին՝ սահմանադրությանը համապատասխանելու մասին որոշմանը:

«Պայմանագրին միանալը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության կույր կամ  ընթերցողության այլ դժվարություններ ունեցող քաղաքացիներին օգտվել համաշխարհային գրականությունից իրենց համար մատչելի ձեւաչափով եւ դառնալ հասարակության լիարժեք մաս»,-պատասխանելով մի շարք հասարակական կազմակերպությունների մտահոգություններին, պատասխան նամակում գրել էր Ք.Համբարյանը:

Ք.Համբարյանի 31.07.2020թ.  N26-134  ուղարկած պատասխանը ակնհայտորեն չէր գոհացրել նրանց. «Մենք ապացուցեցինք Մարաքեշի համաձայնագրի լիակատար անօրինականությունը: Մտավոր սեփականության գործակալությունը չկարողացավ հակափաստարկներ գտնել մեր «բաց նամակի»  փաստարկների դեմ: Մեր նամակի N1-4 հարցերի պատասխանը բացակայում է»:

Ըստ հասարակական կազմակերպությունների, Մտավոր սեփականության գործակալությունը, որին ՀՀ վարչապետը հանձնարարել  է պատասխանել,  չի կարողացել ապացուցել, որ վերոնշյալ նամակում նշված  գաղտնի նպատակները բացակայում են,  չի կարողացել ապացուցել, որ Սահմանադրությունը  եւ մարդու իրավունքները  չեն  խախտվում:

«Մասնավորապես, մենք փաստել  էինք, որ պայմանագրի պատճառով  առաջանում է խտրականություն:  Պայմանագիրը գործում է հետին թվով, իրականում հեղինակների իրավունքները խախտվելու են, ՀՀ իշխանությունները չեն կարող հսկել արտերկրի հաշմանդամներին, որոնց հետեւում  կանգնած են լինելու այլ երկրների  հատուկ ծառայությունները  եւ այլն: Մտավոր սեփականության գործակալությունը դրա դեմ հակափաստարկներ չունի: Մտավոր սեփականության գործակալությունը չի գրում Մարաքեշի համաձայնագրի բոլոր այն անուղղելի կոռուպցիոն ռիսկերի-գաղտնի նպատակների մասին, որոնց մասին մենք գրել ենք»,-նշել են կազմակերպությունները վարչապետին ուղղված ահազանգում:

ԴԵՄ-ականների համաձայն, իրենց նամակին  չպատասխանելով, խախտվում է «մեզ վերաբերվող տեղեկություններ ստանալու» իրենց իրավունքը:

Նրանք պահանջում ենք, որ Մարաքեշի նախագիծը կասեցվի, եւ եթե դա ընդունվի, նշանակում է «նախագծի հետեւում կանգնած արտաքին դեստրուկտիվ կառույցները», եւ որ պայքարը ընդդեմ այս ապօրինի պայմանագրի  շարունակվելու է: «Ստացվում է, որ կառավարությունը չի կարող ապացուցել, որ մարդու իրավունքները չեն խախտվում, ուրեմն պետք է կասեցնել այս ապօրինի, դրսից ղեկավարվող պայմանագիրը»:

Մտավոր սեփականության գործակալությունը, չնայած այս ամենին, գտնում է, որ չի խախտվել այլոց իրավունքները, այդ թվում՝ հեղինակային, որ ամեն տարի աշխարհում հրատարակվում են մեծ քանակությամբ գրքեր, որոնց 2 տոկոսն է հասանելի աշխարհում ապրող 285 միլիոն կույրերին, տեսողական տարբեր խնդիրներ ունեցողներին. «Շատ երկրներ, իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսում են հեղինակային իրավունքի սահմանափակումներ եւ բացառություններ կույրերի կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար, սակայն կա դեռեւս մատչելի ձեւաչափով ստեղծագործությունների մատչելիության սահմանափակում:  Զգալի ռեսուրսներ են պահանջվում՝ միջսահմանային փոխանակումն ապահովելու համար»:

Պայմանագրի ընդունմանը դեմ արտահայտվող կազմակերպությունների մեջ քիչ չեն գիտնականները, հեղինակները, որոնք հենց այս միջսահմանային փոխանակման անվան տակ իրացվող գործընթացում տեսնում են նաեւ կոռուպցիոն ռիսկեր, նրանք գտնում են, որ պետությունն առանց իրենց համաձայնության իրավունք չունի իրենց հեղինակած գրքերը կեղծ հումանիստական քողի տակ, մատչելի դարձնել  հնարավոր «տեսնողներին»՝ գործակալներին:

«Առավոտի» տեղեկություններով՝ այսօր ԱԺ-ում «հյուրընկալելու» են Մարաքեշի պայմանագրին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930