Լրահոս
Օրվա լրահոսը

Թող չձևացնեն, թե պատմության վերջը դրել ու նոր պատմություն են կերտում. Լարիսա Ալավերդյան. «Փաստ»

Սեպտեմբեր 09,2020 11:31

Սահմանադրական դատարանի շուրջ առկա հայաստանյան իրավիճակը կարելի է օրինակ բերել աշխարհի տարբեր դասագրքերում՝ «ինչպե՞ս ստեղծել սահմանադրական ճգնաժամ» խորագրով: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի դիտարկումն է, որի խոսքով, այդ օրինակը ցույց կտար, թե ինչպես բոլոր գործիքակազմերը, այդ թվում՝ ԱԺ-ի գերակտիվությունը, նախագահի գերպասիվությունը, օգտագործելով՝ հասնել ճգնաժամի: «Դրանց գումարենք նաև վարչապետի՝ իրավիճակին բացարձակապես չտիրապետելու հանգամանքը, թեպետ այդ հարցում ուներ որոշակի ցանկություններ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

Մասնավորապես՝ կոպիտ ոտնահարվում են ոչ միայն այն քաղաքացիների իրավունքները, որոնց գործերը հիմա ՍԴ-ում են, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներինը: Ստեղծվեց մի պատկեր, որը բերեց ոչ միայն ՍԴ, այլ կառավարության, ԱԺ-ի և նախագահական ինստիտուտի ընդհանուր ճգնաժամին, որովհետև խոսքը, բոլոր դեպքերում, ոչ միայն ՍԴ-ի մասին է, որպես հաստատություն, այլև սահմանադրականության մասին: Սահմանադրականության հանդեպ արհամարհանք ունենալով, սահմանադրականության բացակայության պայմաններում իշխանության բոլոր ճյուղերն են հայտնվել ամոթալի ու վտանգավոր վիճակում:

Ես սա համարում եմ ուղիղ հարված՝ պետությանն ու ազգային անվտանգությանը, որովհետև այնպես չէ՝ տեղյակ չենք կիրառվող տեխնոլոգիաների բնույթին, որոնց հիմքում երկրում քաոսային իրավիճակ ստեղծելն է»,-ասաց Լ. Ալավերդյանը՝ շեշտելով, որ խնդիրն ավելի գլոբալ է: «Մեծ հաշվով, Արևմուտքը Հայաստանի հետ կապված մեկ խնդիր ունի՝ փոխել նրա կողմնորոշումը: Այս առումով ներսում ստեղծվող քաոսը բխում է հեռու գնացող ծրագրերից, որոնց հիմքում Հայաստանը որոշակի կենտրոնների ձեռքում խամաճիկ դարձնելն է: Այն կենտրոնների, որոնք բավականին հստակ ձևավորված աշխարհաքաղաքական նպատակներ ունեն աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու առումով»:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ երկիրը, ի վերջո, մեկ պահով չի ապրում: Թող չձևացնեն, թե պատմության վերջը դրել ու նոր պատմություն են կերտում: Չի ստացվելու: Մեր հասարակության դիմադրողական ներուժը դեռ չի սպառվել»,-ասաց մեր զրուցակիցը: Ամփոփելով՝ Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ օր առաջ քայքայիչ գործողությունների ընթացքը կանգնեցնելու կարիք կա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930