Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների որոշումից շահելու է ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը. «Ա1+» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2020 23:13

«Ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանական թիմը, ըստ էության, զբաղված է իր դատավարական իրավունքների չարաշահմամբ, բայց չեմ հասկանում, թե Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները ինչ նպատակ ունեն»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների որոշմանը՝ չմասնակցել դատական նիստերին։

Պատգամավորը հարց է բարձրացնում՝ որքանո՞վ է այդ որոշումը բխում իրենց վստահորդների շահերից․

«Ես կարծում եմ, որ պետք է գնահատել ու հասկանալ՝ առկախումը ինչի է բերելու, արդյո՞ք վստահորդների շահերը ավելի պաշտպանված կլինեն, թե ոչ։ Ես այդպես չէի անի, որովհետև եթե սրանով գործընթացի լեգիտիմության վրա ստվեր նետվի, ո՞վ է դրանից շահելու, ես կարծում եմ, որ վստահաբար ոչ Մարտի 1-ի դատավարությունը կամ արդարության վերականգնման նպատակը, դրանից շահելու է ամբաստանյալ Քոչարյանը»։

Մեր դիտարկմանը, թե այս քայլով իրավահաջորդները և ներկայացուցիչները իրենց բողոքն են արտահայտում և մեսիջ են հղում իշխանության ներկայացուցիչներին, որ դատական համակարգում խնդիրներ կան, պատգամավորն արձագանքեց․

«Իշխանությունները հետևություններ անելու կարիք չունեն, իշխանությունները շատ սթափ գիտակցում են դատական համակարգի վիճակը և ըստ այդմ՝ անում են պահանջվող գործողությունները։ Գուցե տարբեր պատկերացումներ կան դատական համակարգը առողջացնելու վերաբերյալ, բայց մեզ նման գործողություններով մեսիջներ հղելու անհրաժեշտություն չկա»։

Պատգամավորը կարծում է՝ բավարար քայլեր արվում են դատական և իրավապահ համակարգը առողջացնելու ուղղությամբ, և դրա արդյունքները, վստահեցնում է, մոտ ապագայում կտեսնենք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930