ՈՒԵՖԱ ազգերի լիգայի «C» լիգայի երկրորդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական երկրորդ հանդիպումն անցկացրեց գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ եւ անչափ կարեւոր հաղթանակ տարավ Էստոնիայի հավաքականի նկատմամբ: 44-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը, իսկ Անգուլո Վբեյնարը 65-րդ րոպեին կրկնապատկեց այն:
Այսպիսով, Հայաստանի ընտրանին իր խմբում մնում է հաղթողի համար պայքարի մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ