Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Արարատի հիվանդանոց:
Ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտի հումքով, որը թափվել և մասամբ փակել է ճանապարհի որոշ հատված: Այն քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի բերվեց, որից հետո օպերատիվորեն ժամանած ճանշինի աշխատակիցները սկսեցին կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: