Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամատունի Վիրաբյան. «Աշխատակիցները վաղվանից գործադուլ կանեն, եթե թույլ տամ»

Սեպտեմբեր 08,2020 20:45

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ իր աշխատանքից ազատման մասին տեղեկացել է մի քանի ժամ առաջ, երբ հրամանը ստացել է էլեկտրոնային փոստով:

«Ազատման պատճառի մասին տեղյակ չեմ»,-ասաց պարոն Վիրաբյանը: Նաեւ հավելեց. «Աշխատակիցները շատ վատ են մտածում այդ հրամանի մասին, ու եթե թույլ տամ, վաղվանից գործադուլ կանեն, բայց թույլ չեմ տալիս»

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարչության 2002 թ օգոստոսի 22-ի համար 1406 N որոշման 5-րդ կետը եւ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ Դ. Գասպարյանի 2020 թ. սեպտեմբերի 7-ի զեկուցագիրը՝ դադարեցվել են Ամատունի Վիրաբյանի լիազորությունները եւ լուծվել է 2015թ նոյեմբերի 27-ին կնքված պայմանագիրը:

Հայաստանի ազգային արխիվում նաեւ իրականացվել էին  մի քանի համալիր ստուգումներ,իսկ 15.11.2018-ին կազմված ստուգման ակտով արձանագրվել էր 742413614 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, իսկ պարոն Վիրաբյանի նկատմամբ կիրառվել էր վարչական տույժ՝ նշանակվել տուգանք 15000 դրամի չափով: Պարոն Վիրաբյանն ասաց, որ գումարը փոխհատուցվել է:

Հարցրինք՝ եթե իր պայմանագիրն ավարտվում էր նոյեմբերին, իր կարծիքով ինչո՞ւ ժամանակից շուտ ազատեցին աշխատանքից: «Նախարարը ինձ չվստահում, այսպես կասեմ…Չեմ կարող ասել, թե որն է պատճառը, առիթ կլինի՝ իրեն հարցրեք, թե ինչու են ազատել աշխատանքից»,-ասաց Հայաստանի ազգային արխիվի ազատված տնօրենը:

Երբ հիշեցրինք, որ երկու տարի առաջ եւս իրենից ուզում էին ազատվել, այս մասին էլ նշեց. «Այո, կար նման բան, ուղղակի երկու տարի առաջ չհամարձակվեցին ազատել, հիմա անում են»:

Հարցրինք՝ չի՞ պատրաստվում ինչ-որ կերպ վիճարկել նախարարի հրամանը, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց. «Դեռ չգիտեմ, այդ մասին իմացել եմ ընդամենը չորս ժամ առաջ՝ էլեկտրոնային փոստով ծանուցվելով»: Նաեւ նշեց, որ տեղյակ չէ՝ իր փոխարեն «յուրային» մեկին են ուզում նշանակել, արդյոք համապատասխան մարդ ունեն պաշտոնի համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930