Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դռնփակ ռեժիմում քննարկվածը ենթակա չէ հրապարակման». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Սեպտեմբեր 08,2020 18:55

«Դռնփակ ռեժիմում քննարկվածը ենթակա չէ հրապարակման: Բավականաչափ ծավալուն քննություն կատարվեց, դատարանն էլ հավելյալ ուսումնասիրություններ անելու անհրաժեշտություն տեսավ, քանի որ փաստաթղթեր են ներկայացվել»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել էր դռնփակ նիստում քննարկել Քոչարյանի գույքը կալանքից ազատելու իրենց միջնորդությունը: «Նիստը նշանակվել է առաջիկա երեքշաբթի՝ 13:00-ին: Պահանջն այն է, որ գույքի եւ դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացվի, քանի որ ՀՀ եռաստիճան դատական համակարգի կողմից այն ճանաչվել է որպես իրավունքի խախտում»,-նշեց Արամ Վարդեւանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930