Այսօր Գյումրու ավագանին որոշեց քաղաքի անունից մեկ միլիոն դրամ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ լիբանանահայերին օգնության ցուցաբերելու նպատակով։
Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն այն ավագանու քննարկմանը ներկայացնելուց առաջ, ասաց, որ շատ կարևոր հարց է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր աշխատավարձից գումար փոխանցել է լիբանանահայերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, սակայն օգնել է որպես անձ։
Ըստ Լենա Ջիլավյանի, Գյումրին՝ որպես համայնք, ունի իրավունք և ցանկություն մեկ միլիոն դրամ փոխանցելու այդ հիմնադրամին, որպեսզի հայրենակիցներին օգնություն ցուցաբերեն։
Ի դեպ, նախաձեռնությունը Գյումրու համայնքապետարանին է, հիմնադրամը չի դիմել իրենց։ Սամվել Բալասանյանն ասաց, որ այս գումարը քիչ է, եթե հետագայում գումար լինի տնտեսված, նորից կփոխանցեն։
Կարդացեք նաև
«Գիտեք ինչ վիճակում է գտնվում հայկական համայնքը Բեյրութում», -ասաց քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ