Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկո․ Հնարավոր է՝ մի քիչ երկար եմ «նստած մնացել» նախագահի աթոռին

Սեպտեմբեր 08,2020 18:45

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ միգուցե մի քիչ երկար է «նստած մնացել» երկրի ղեկավարի իր աթոռին։ Ռուսական խոշոր լրատվամիջոցների ղեկավարների հետ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով իր նախագահության մասին հարցին՝ նա, մասնավորապես, ասել է․ «Հնարավոր է՝ իմ մասին խոսում են ոչ միայն հեռուստացույցով, այլ նաև արդուկից ու թեյնիկից։ Այո, բայց իրականում միայն ես կարող եմ հիմա պաշտպանել Բելառուսը»,- վստահություն է հայտնել նա և պնդել՝ «հենց այնպես չի հեռանալու»։

«Ես քառորդ դար է, ինչ կառուցում եմ Բելառուսը, հենց այնպես չեմ թողնի ու գնա։ Բացի այդ, եթե ես հեռանամ, իմ կողմնակիցներին կմորթեն»,- կարծիք է հայտնել նա։

Բելառուսի ղեկավարը, սակայն, չի բացառել սահմանադրական փոփոխություններից հետո վաղաժամ ընտրությունների անցկացումը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ երկրում ցույցերի հետևում կանգնած են ամերիկացիները։ Անդրադառնալով այդ հարցին՝ նա նշել է, որ երկրում անկարգություններ հրահրող կողմին ոչ այնքան Բելառուսն է հետաքրքրում, որքան Ռուսաստանը։

«Դուք պետք է հստակ հասկանաք, որ դա կազմակերպողին պետք ենք ոչ թե մենք, այլ դուք»,- ասել է նա ռուսաստանցի լրագրողներին։

Լուկաշենկոյին նաև հարցրել են ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին,  ինչին ի պատասխան՝ Բելառուսի ղեկավարը խոստովանել է, որ առաջին օրերին ուժայիններն իրոք «չափն անցել են»։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Լուկաշենկոն նրանց ընդդիմություն չի համարում և երկխոսության գնալ չի պատրաստվում։

«Ես չեմ բանակցելու ընդդիմության Համակարգող խորհրդի հետ, քանի որ ես չգիտեմ, թե ովքեր են այդ մարդիկ։ Նրանք ոչ մի ընդդիմություն էլ չեն։ Նրանք ուզում են խզել մեր բոլոր կապերը եղբայրական Ռուսաստանի հետ, ուզում են երկրում մտցնել վճարովի կրթություն և բժշկություն»,- ասել է Բելառուսի նախագահը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930