ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որի մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է:
Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով իրականացված նմուշառումից հետո թեսթավորման պատասխանը եղել է բացասական»: