Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանտիկ միջավայր՝ Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանում

Սեպտեմբեր 08,2020 17:45

Գյումրու քաղաքապետարանի առաջին հարկ տեղափոխված ու քաղաքի տոնակատարությանը պաշտոնապես բացված «Կումայրի» արգելոց- թանգարանում կտեղադրվի դաշնամուր, որի հնչյունների ներքո կհյուրընկալեն ոչ միայն քաղաքի պատմությամբ հետաքրքրված զբոսաշրջիկներին, այլ հենց քաղաքապետարաի աշխատակիցները կկատարեն իրենց աշխատանքը։

Այսօր Գյումրու ավագանին հաստատեց քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանի դաշնամուր գնելու առաջարկը։

Լենա Ջիլավյանն ասաց․ «Ամեն ինչ արվել է շատ լավ, շատ իդեալական, կա սուբվենցիոն ծրագիր, նաև համայնքային ներդրում։ Արվել է ամեն ինչ, կարելի է ասել՝ այս պահին մեզ պետք էր մի երաժշտական գործիք՝ դաշնամուր, որպեսզի տեղադրվեր ու միշտ երաժշտություն հնչեր, ու մենք շատ լավ ընդունեինք մեր հյուրերին։ Պահը եկավ, որ աճուրդով վաճառվում էր շատ լավ, շատ նորմալ վիճակում գտնվող դաշնամուր։ Մենք մասնակցել ենք աճուրդին, գինը 506 հազար դրամ է, ներկայացնում եմ ձեզ, որ կարողանանք այն որպես հիմնական միջոց ձեռք բերել և տեղադրել «Կումայրի» արգելոցի տարածքում, որպեսզի միշտ հնչի դասական լավ երաժշտություն մեր հյուրերի, ինչու չէ նաև մեզ համար»։

Սամվել Բալասանյանն էլ հավելեց, որ շատ լավ երաշտական գործիք է, որը բերել ու լարել են, սա հնարավորություն կտա հետաքրքիր միջոցառումներ անցկացնելու այն վայրում, որտեղ մեկտեղված են Գյումրու պատմության թանգարանը, կենտրոնական գրադարանն ու ցուցասրահը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ցուցասրահի լուսանկարը՝ Գյումրու քաղաքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930